Բրիտանիան Ուկրաինային «դուրս գրած» զենք է մատակարարում․ Լոնդոնում ՌԴ դեսպան

Բրիտանական իշխանությունները ոչ շահախնդրորեն շահագործումից հանված զենք են ուղարկում Ուկրաինա. Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Լոնդոնում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կելինը։ Գրում է tvzvezda.ru-ն:

Նրա խոսքով՝ Բրիտանիան, որը նախկինում զենք էր մատակարարում Կիևին, ներկայումս դա անում է փողի դիմաց։ Ինչպես պարզաբանել է դիվանագետը, ռուսական ներկայացուցչությունը հստակ չգիտի, թե որքան արժե զենքը։

«Դա փողի դիմաց է մատակարարում, մենք չգիտենք, թե ինչ տեսակի և ինչ շահ հետապնդելով են շահագործումից հանված զենք մատակարարում», – ասել է Կելինը «Соловьев Live» ալիքի եթերում:

Դեսպանը նշել է, որ ավելի վաղ  ուկրաինական տարածք են հասցվել ամերիկյան Javelin համակարգեր, որոնք ունեն ավելի կարճ հեռահարություն։ Նաև, դիվանագետի հնչեցրած տեղեկատվության համաձայն, որոշ ժամանակ առաջ երկու նավ է ուղարկվել Կիև։

Կելինը կարծիք է հայտնել, որ Լոնդոնի մատակարարումները մեծ օգուտ չեն բերի Ուկրաինայի զինված ուժերին։ Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանը, այդ առաքումները պետք է արտացոլեն Միացյալ Թագավորության համերաշխությունը Կիևին։