Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ իջել է 13 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը՝ 2022 թվականի փետրվարի 1-ի դրությամբ, ծովի մակերևույթից 1900 մետր 39 սանտիմետր բարձրության վրա է:

ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության տվյալներով, նախորդ տարվա նույն օրվա համեմատ լճի մակարդակն իջել է 13 սանտիմետրով։

Այս տարվա առաջին ամսվա ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է տեղափոխվել 7 միլիոն 338 հազար խորանարդ մետր ջուր։

Սևանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։