ՄԻԵԴ-ը թուրք ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի վերաբերյալ վճիռ է հրապարակել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայի խորհրդարանում ներկայացված «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշումն անօրինական, ինչպես նաև Թուրքիայի սահմանադրությանը հակասող է ճանաչել։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը։

ՄԻԵԴ կայացրած վճիռը վերաբերում է 2016 թ. մայիսի 20-ին անձեռնմխելիությունից զրկված HDP 40 պատգամավորներին, որոնց մեջ է նաև բանտարկված կուսակցության հիմնադիր համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը։

ՄԻԵԴ-ն այս վճռով Թուրքիային պարտավորեցնում է 5 հազար եվրո փոխհատուցում վճարել յուրաքանչյուր 40 պատգամավորին։