Ամերիկացի պետական ծառայողներին կարգադրել են հեռանալ Բելառուսից

Պետդեպարտամենտը հրահանգել է Բելառուսում ԱՄՆ կառավարության աշխատակիցների ընտանիքներին լքել երկիրը։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Պետդեպարտամենտը 2022 թվականի հունվարի 31-ին հրաման է արձակել պետական ​​աշխատողների ընտանիքի անդամների հեռանալու մասին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Ուկրաինայի հետ սահմանի մոտ Ռուսաստանի «անսովոր և մտահոգիչ ռազմական ակտիվության» պայմաններում Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիները կամ այնտեղ մեկնել ցանկացողները պետք է հաշվի առնեն, որ իրավիճակը տարածաշրջանում «անկանխատեսելի է», -ասվում է զեկույցում։