Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3127, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում փետրվարի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3127 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 370 922-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 3 դեպք, մահացածների թիվը 8056 է:

Փետրվարի 1-ին դրությամբ կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1535 է։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9591-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 74 է, ընդհանուր առողջացածներինը՝ 336 097։ Մեկ օրում արվել է 7890 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 734 878 թեստավորում: