Ծանոթացեք, ինչպես ասում են՝ մարդու իրավունքների «անսահման» պաշտպաններն են․ Շիրինյան

Նկարում պատկերված անձանց շատ լավ եմ ճանաչում, 2008թ մարտի 1-ի դեպքերից հետո ոստիկանության ամենօրյա «հյուրերն» էին, որոնց դռնից սիրալիր ճանապարհում էինք, լուսամուտից էին ներս մտնում, լուսամուտից էինք ճանապարհում՝ էրթիկից էին ներս մտնում։

Ծանոթացեք, ինչպես ասում են մարդու իրավունքների «անսահման» պաշտպաններ՝ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչ, ԵԽԽՎ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար՝ Թոմաս Համարբերգ և ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համակարգող՝ Ջոն Պրեսկոտ։

Ցանկը վերջնական չէ, սրանց նմանները շատ էին, գումարած Հայաստանում գործունեություն ծավալող օտարերկրյա դեսպաններ և միջազգային կառույցների այլ ներկայացուցիչներ։

Բոլորն էլ լարված էին, բոլորն էլ անհանգստացած էին, քանի որ այն ժամանակ իրենք ակնհայտ շահագրգռված էին, որ ԼՏՊ-ն, ՀՀՇ-ի սովածների ոհմակը և այսօրվա ստահակը՝ բռնազավթեին իշխանությունը, բայց չստացվեց, չստացվեց, որովհետև նախագահ Քոչարյանը տեղի չտրվեց դրսի ուժերի ճնշումներին և կանխեց իշխանության բռնազավթումը։

Հայաստանի իշխանություններին, սրանք մեղադրում էին անհավանական, անիրատեսական մեղքերի մեջ, զենքով ահաբեկիչներին, մասսայական անկարգությունների մասնակիցներին համարում էին «խաղաղ» ցուցարարներ և փորձում հիմնավորել նրանց իրավունքների «խախտումները»։

Սրանք չկան, բայց այդ կառույցները գործում են, սակայն այդ կառույցների ղեկավարների կողմից հիմա քար լռություն է, որովհետև հիմա այլ առաքելություն ունեն՝ հիմա նրանք աջակցում և հովանավորում են Հայաստանում տեղի ունեցող ապօրինություններին, մարդու իրավունքների կոպիտ խախտումներին։

Չեմ վարանի ասել, որ նրանք իրենց լռությամբ՝ հանցակիցն են օրվա իշխանությունների։

Միթե հիմա չեն տեսնում ապօրինի կալանավորումների բազմաթիվ փաստերը, դատարանների շրջափակումը, արդարադատություն իրականացնող դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները, ուժային կառույցների, մասնավորապես ոստիկանության անհամաչամ ուժի կիրառումը ցուցարարների նկատմամը, խոսքի ազատության բազմաթիվ սահմանափակումները, ԶԼՄ-ի իրավունքների ոտնահարումը, անօրինականությունների նկատմամբ դատախազության հանցավոր անտարբերությունը կամ ապօրինություններին անմիջական մասնակցությունը։

Իհարկե տեսնում են, մեզանից լավ գիտեն, բայց ինչպես միշտ՝ երկակի ստանդարտներով են առաջնորդվում։

Հիշում եմ, երբ 2008թ մարտի 1-ի դեպքերի հետ կապված, մամուլի ասուլիսի ժամանակ, մի փոքր ձայնս բարձրացրեցի Ազատություն ռադիոկայանի լրագրողի վրա, ԱՄՆ դեսպանն՝ անմիջապես բողոքի նոտա ուղարկեց հանրապետության նախագահին, իսկ հիմա, երբ իմ ու իմ ընդդիմադիր ընկերների նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում, երբ կալանքը դարձրել են պատժի միջոց, երբ ամիսներ շարունակ ընդդիմադիր գործիչները մնում են կալանքի տակ, (օրինակները շատ- շատ են), սրանք լռում են ու շարունակելու են լռել, քանի դեռ նիկոլը իրենց պետք է։

Մենք ենք տերը մեր երկրի, և մենք էլ պետք է շտկենք մեր մեջքը ու սրանցից այլ սպասելիք չպետք է ունենանք։

 

Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի ֆեյսբուքյան էջից