Նախկին ռազմագերի Սերժիկ Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժվեց. նա ազատ կարձակվի. իրավապաշտպան

Դատարանը մերժել է Սերժիկ Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին ազատ կարձակվի։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, հավելելով, որ այս կարևոր որոշումը կայացրել է դատավոր Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 ռազմագերիից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, Սերժիկ Ամիրխանյանը կալանավորվել էր։

Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։