Ֆրանսիան և Գերմանիան անհանգստացած են Ռուսաստանի դեմ Մեծ Բրիտանիայի ագրեսիվ քաղաքականությունից

Ըստ լրատվամիջոցների՝ Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանություններն անհանգստացած են Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Միացյալ Թագավորության ընտրած քաղաքականությունից։ Ըստ մամուլի՝ Փարիզն ու Բեռլինը, որոնք նախընտրում են բավականին զուսպ դիվանագիտություն Ռուսաստանի Դաշնության հետ շփվելիս, մտահոգությամբ են հետևում Միացյալ Թագավորության գործողություններին։ Գրում է tvzvezda.ruն:

«Լոնդոնն ամբողջությամբ բռնել է Միացյալ Նահանգների կուրսը»,- RT-ը մեջբերում է Financial Times-ի սյունակագիր Անն-Սիլվեն Շասանի կարծիքը:

Ներկայում Մեծ Բրիտանիան, ինչպես նշվում է հոդվածում, հանդես է գալիս Միացյալ Նահանգների գծի ակտիվ աջակցի դերում՝ Կիևին զենք մատակարարելով և հայտարարելով, որ «ներխուժումն» Ուկրաինա իբր անխուսափելի է։ Ըստ նյութի հեղինակի՝ նման իրադարձությունները կարող են Արևմուտքը բաժանել երկու հակադիր ճամբարների։

Հիշեցնենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիանի ԱԳՆ ղեկավար Լիզ Թրասը հայտարարել էր, թե «Վլադիմիր Պուտինի օլիգարխները թաքնվելու տեղ չեն ունենա» պատժամիջոցների խստացման դեպքում։ Նա նաև ասել էր, որ պատժամիջոցների հնարավոր խստացումը կարող է ներառել ռուս «օլիգարխների» լոնդոնյան ունեցվածքի բռնագրավումը։ Լոնդոնի հայտարարած միջոցառումները, ըստ բրիտանական իշխանությունների հայտարարությունների, կապված են Ուկրաինայի շուրջ իրավիճակի իբր աճող լարվածության հետ։