Տոկաևը կայցելի Ռուսաստան․ ծրագրվում է կարևոր համաձայնագրերի ստորագրում

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Խաբար 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ փետրվարի կեսերին կարող է այցելել Ռուսաստան, այցի ընթացքում կստորագրվեն երկու երկրների համագործակցության մասին փաստաթղթեր:

«Ամենայն հավանականությամբ, փետրվարի կեսերին Ռուսաստանի նախագահի հրավերով այցով կգտնվեմ Մոսկվայում։ Մենք կստորագրենք կարևոր համաձայնագրեր, որոնք կապված են մեր երկրների միջև երկարաժամկետ համագործակցության հետ», – ասել է Տոկաևը։

Պետության ղեկավարը հարցազրույցում պատմել է հունվարյան իրադարձությունների պատճառների և հետևանքների, հետագա քաղաքական և սոցիալական բարեփոխումների, ինչպես նաև առանցքային արտաքին քաղաքական գործընկերների հետ փոխհարաբերությունների մասին: