Ամբողջ կրթական համակարգի հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ փոխնախարար

Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը, տարածվող հրամանը կեղծ է։ Հայտնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Որևէ կարգավորում չի փոխվել։ Գործում է իրավիճակային մոտեցում՝ ըստ ուսումնական հաստատությունում դեպքերի թվով ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելու մասով, արդեն երկրորդ տարին։

Այլ կարգավորում չկա»,-գրել է նա։