«Գավառի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենն ազատվել է պաշտոնից

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հունվարի 21-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

««Գավառի պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Պարույր Կուռոյանին 2022 թվականի հունվարի 21-ից ազատել զբաղեցրած պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2019 թվականի հունվարի 21-ին կնքված N 1 աշխատանքային պայմանագիրը»։