Հայ կուսակցությանց հակամարտության պատճառով այսօր հայ ազգի մնացորդները կեցած են իսպառ բնաջնջման վտանգի դէմ դիմաց. Լեռ Կամսար

Հայ կուսակցությանց հակամարտության պատճառով այսօր հայ ազգի մնացորդները կեցած են իսպառ բնաջնջման վտանգի դէմ դիմաց։ Որովհետև դաշնակցությունը անկախ Հայաստան կուզէ անջատ Խորհրդային Ռուսաստանէն, այդ իսկ պատճառով «դեմոկրատական» (չիմացա ուրկէ բուսավ այս կուսակցությունն) կուսակացությունը ճիշտ ատոր հակառակ կուզէ անկախ Հայաստանը Ռուսաստանի հովանու ներքո, այսպիսով կատղեցնելով Թուրքիո, որն սպասվելիք նոր պատերազմին, եթէ Ռուսահայաստանը մտավ, հայերու հաշիվը իսպառ պիտի փակէ, տալով ձեռքին «ավարտական վկայականը»։

Կատղեցունել Թուրքիո այն պահուն, երբ Ամերիկա՝ աշխարհի ներկա միակ տէրը, չորս հարյուր միլիոն դոլար կուտա և կզինէ Ռուսաստանին վրա քշելու համար, մէկ ալ տեսար Բրազիլիայէն կամ Արգենտինայէն ձվի մէջ նստած երկու հայեր կտուցնին դուրս կհանեն և «Տաճկահայաստանը Խորհրդային Հայաստանին պիտի կցել» կձայնէն և «Համաշխարհային հայկական կոնգրես» կազմելով հարաբերության մէջ մտնել կուզէն 52 ազգերէ բաղկացած «Ազգերու կազմակերպության» հետ։

Հը՜։ «Համաշխարհային հայկական․․․»։

Առանց հաշվի առնելու, թէ կան մանր բաներ, որոնք «համաշխարհային» ըլլալ չեն կրնար ու եթէ ըլլան իսկ, այնքան անոսր պիտի ըլլան, որ հասարակ աչքով չերևան։

Լեռ Կամսար, 1947թ․, «Չապրած օրեր»