Հայաստանն այս պահին ունի մեկ գերխնդիր` Նիկոլ Փաշինյան

Ինչի՞ն ենք սպասում՝ Հայաստանի տնտեսության վերջնական կանգառի՞ն, Հայաստանի հայաթափմա՞նը, թե՞ մինչև աղանդավորները առաքելականներիցս ավելի մեծ թիվ կկազմեն: Սպասում ենք, երբ թուրքերը որևէ Հայի կգլխատեն Երևանու՞մ: Ինչի՞ն:

Մենք ո՛չ առաջ ենք գնում, ո՛չ գոնե մեր տեղում ենք կանգնած: Մենք ետ ենք գնում, մենք կանգնած ենք անդունդի եզրին և մի բան դեռ թույլ չի տալիս, որ գլորվենք դեպի այն: Ի՞նչն է դա: Գուցե, որ դեռևս Հայաստանում պայքարու՞մ ենք: Գուցե նրա համար, որ հայերով դիմադրու՞մ ենք: Խնդիրը նրանում է, որ մենք չենք կարողանում տարբերել արժեքները, իրական արժեքները: Հա´, մե´նք ևս: Մենք նստել և սպասում ենք, որ կյանքի ֆորտունան հեսա մեր կողքն է սկսելու պտտվել, իսկ օրինակ՝ հարևան երկրներից մի քանիսը բազմավեկտոր աշխատում են մեր դեմ:

Սա դեռ մի կողմ, մենք ենք մեր դեմ աշխատում, պայքարում՝ ատելությունը և անհանդուրժողականությունը կարծես յուրաքանչյուրիս արյան մեջ լինի: Չկան այլևս կամուրջներ, որոնք կարելի է վերակառուցել. մենք դրանք քանդել ենք: Մենք այլ ելք չունեինք: Մենք չէինք ցանկանում, որ այդպես լինի, պարզապես հայերով չենք կարող հաշտվել թուրքանման հայերի հետ:

Մենք ինքներս պայքարում ենք մեր սեփական երկրում, մեր երկիրը պաշտպանելու համար, մեր երկրում ապրող թուրքական շահերը սպասարկուներից: Մենք խրամատներ ենք կառուցում մեր իսկ երկրում, բայց իրական խրամատը դա երկրի սահմաններն են: Այն սահմանները, որտեղ հայի արյուն է թափվել, այն սահմանները, որտեղ երազանքներ ունեցող տղերք են կանգնած: Եվ փոխանակ մենք մեր իրական սահմանները պաշտպանենք, մենք առավոտից երեկո, ինքներս մեզ ենք պաշտպանում մեր երկրում: Դե հա, այլ ելք չունենք, որովհետև քիրվայասեր և լիրայասեր մարդիկ են ապրում մեր կողքին: Նույնիսկ նույն օդն է վտանգավոր շնչել սրանց հետ:

Իշխանությու՜ն: Մի քանի կոպեկ ավել ստացողը, ով սեփական երկրի առաջընթացի տեսլական չունի, ով իրականում անգրագետ է, ում միակ ձեռքբերումը մի քանի կիլոմետր քայլելն է եղել, սուտն ու կեղծիքն է եղել, թշնամու հետ սեր խաղալն է` նստած սպասում է, թե ի՞նչ հորինի, որպեսզի հրամցնի սեփական ժողովրդին և այդժամ էլ սկսվում են տարատեսակ «ծյոռկեքը»: Գտել են ձևը` թեման տալիս են քաշվում կողքի, իսկ մենք խայծը ամեն անգամ կուլ ենք տալիս, իսկ շատերդ էլ ձեր էջերը դարձրել եք «զոնա պոզիծիվա» և հենց դա է պատճառներից մեկը, որ մենք պարտվում ենք սևանց տեղեկատվական հարթակում:

Իրականում, մեզ ամեն գնով բաժանում են ու շարունակում են բաժանել, թուլացնել, կազմաքանդել, որպեսզի նոր մարտահրավերներին պատրաստ չլինենք, քանզի գիտեն, որ միավորվենք սարեր շուռ կտանք: Եվ մենք դա անելու ենք: Մենք պետք է հասկանանք վերջապես, որ մեր երկիրը սրտի չափ երկիր է և ցանկացած հարված, որը բաց թողնենք արդեն լինելու է մահացու:

Ապրե՛նք հայեցի: Պետք չէ կորցնել, որ հետո լանք, պետք է պահենք, պաշտպանենք և փայփայենք մեր սրտի չափ հայրենիքը: Գետաշեն-Գետաշեն էինք երգում, իսկ հիմա Արցախ-Արցախ: Կամ մենք կսթափվենք ու առնվազն քաղաքականապես կոչնչացնենք սրանց, կամ էլ շուտով Երևան-Երևան ենք երգելու, բայց ցածրաձայն, որ չբամփեն գլխներիս:

Մենք աշխարհի քարտեզի վրա մնալու համար միշտ էլ պետք է գին վճարենք և հե՛նց մենք պետք է որոշենք, թե ի՞նչ գին կամ ու՞մ գնով՝ պառակտման և կործանման ճանապարհով մեր պետականության գի՞նը, թե՞ մեր սեփական պետությունն ունենալու` տերն ու ծառան լինելու, մեր կյանքի գինը:

Հայաստանն այս պահին ունի մեկ գերխնդիր` Նիկոլ Փաշինյան:

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից