Սաթիկ Սեյրանյանը վերընտրվեց

Հայաստանի Ժուռնալիստների միության13-րդ համագումարի ժամանակ քվեարկության արդյունքում Սաթիկ Սեյրանյանը վերընտրվեց միության նախագահ: Նախկին լրագրող, նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն ընտրվեց ՀԺՄ քարտուղար:

Միության համագումարի օրակարգում ՀԺՄ նախագահի, վարչության անդամների, Վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրության հարցն է, ինչպես նաև նորացված կանոնադրության ընդունումը։