Մոսկվայում ոստիկանությունը ընդհատել է «հայ հիտլերական» Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությունը

Մոսկվայում ոստիկանությունը դադարեցրել է Գարեգին Նժդեհի մասին կինոնկարի ցուցադրությունը։ Այս մասին հայտնում է REGNUM լրատվական գործակալությունը՝ Նժդեհին որակելով որպես «հայ հիտլերական»։

Նշենք, որ ցուցադրությունը կազմակերպել էր Ռուսաստանի Հայերի միությունը։ Դիտման վայր են ժամանել ոստիկանները, ովքեր կարդացել են դատախազի որոշումը, ըստ որի անթույլատրելի է կինոնկարի դիտման անցկացումը, քանի որ դա նշանակում է նացիզմի ռեաբիլիտացիա, որը համարվում է քրեական հանցագործություն ըստ ռուսական օրենքների և հեռացրել դիտման համար հավաքվածներին։