Երևանում է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, Ադրբեջանում «persona non grata» հայտարարված, Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սերգեյ Պոտապկինը

Երեւանում է Հայաստանի եւ Արցախի մեծ բարեկամ, Ադրբեջանում “persona non grata” հայտարարված, Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սերգեյ Պոտապկինը:

Մարդ, ով Ապրիլյան պատերազմի օրերին դիվանագիտական ճակատում հայ ժողովրդի կողքին էր ոչ միայն բարոյապես:

Որպես ԵՄ անդամ երկրի պատգամավոր նա այդ օրերին եկավ Հայաստան, միասին այցելեցինք Արցախի առաջնագիծ:

Նա Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ճարտապետներից էր։

Նրա ջանքերով նաեւ Լատվիայի խորհրդարանը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը,որտեղ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումը։

Գործընկերություն, որ վերածվեց ընկերության:

Շնորհակալ եմ, եղբայր:

Հ.Գ. Այսօր էլ Սերգեյ Պոտապկինն ավանդույթի համաձայն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն ու հարգանքի տուրք է մատուցել Հայ Զինվորին։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից