Գերմանիան լրտեսության համար կասկածվող ռուս դիվանագետին անցանկալի անձ է հայտարարել

Գերմանիայի կառավարությունը լրտեսության համար կասկածվող ռուս դիվանագետին անցանկալի անձ է հայտարարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով «Der Spiegel»-ին:

Ըստ հրապարակման՝ խոսքը Մյունխենում ՌԴ հյուպատոսության աշխատակցի մասին է: Գերմանիայի իշխանությունները կասկածում են, որ ռուս գործիչը աշխատել է գաղտնի ծառայություններում՝ դիվանագետի կարգավիճակի անվան տակ:

Նշվում է, որ նրա ինքնությունն իբր բացահայտվել է 2021 թվականին Գերմանիայում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացու լրտեսության գործի հետաքննության շրջանակում։