Հայոց Բանակի սպան մեր հասարակության էլիտայի լավագույն հատվածը պետք է դառնա

Մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք մեր ռազմաուսումնական հաստատություններին: Հայոց Բանակի սպան մեր հասարակության էլիտայի լավագույն հատվածը պետք է դառնա: Իր գիտելիքներով, բարոյական կերպարով և մասնագիտական բարձր հատկանիշներով, սպան պետք է օրինակ ծառայի հասարակության բոլոր շերտերին:

Շնորհավո´ր տոնդ, Հայ Սպա:

Հավերժ փա´ռք ու պատիվ, Զինված Ուժերում հերոսական սխրանքներ գործած և իրենց անձնակազմի մոտ անվիճելի հեղինակություն վաստակած հայոց Սպաներին: 

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից