ՌԴ խաղաղապահները Արցախի սահմանազատման գծի երկայնքով իրականացրել են իրավիճակի օբյեկտիվ դիտարկում անօդաչու սարքերի միջոցով

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն իրականացրել են Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծով հրադադարի պահպանման մշտադիտարկման խնդիրներ, հայտնում է ՌԴ ՊՆ-ը։

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կողմից իրավիճակի վերահսկողությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով բարենպաստ եղանակային պայմաններում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով։

«Անօդաչու թռչող սարքերի հաշվարկը Լեռնային Ղարաբաղում լեռնային տեղանքում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, իրավիճակը վերահսկելու համար միջոցառումներ  է իրականացնում: «Օրլան-10»-ի օպերատորներն օդային հսկողություն են իրականացնում օրը 24 ժամ, շաբաթը 7 օր: Անցած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Կոնստանտին Եգորովը։

Ռուս խաղաղապահներն անօդաչու թռչող սարքերից իրական ժամանակում տվյալներ և պատկերներ են ստանում հրամանատարական կետ, որտեղ իրադրության շուրջօրյա մշտադիտարկում է իրականացվում Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում՝ պատասխանատվության գոտում։ Հրամանատարական կետում անձնակազմի բոլոր տեղաշարժերը վերլուծվում են իրական ժամանակում, ինչպես նաև վերահսկվում է ուղեկցվող ավտոշարասյունների տեղաշարժը։