Արցախի բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագները մնացել են անփոփոխ․ ԱՀ ՏԿԵՆ

ԱՀ ՀԾ և Տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի որոշմամբ «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության` բնակչության համար սահմանված սակագները մնացել են անփոփոխ՝

1.ցերեկային սակագին` 49 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

2․գիշերային սակագին` 44 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

ԱՀ ՏԿԵ նախարարությունը հիշեցնում է, որ բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը շարունակվում է: Բնակիչները վճարելու են սպառած էլեկտրաէներգիայի 25 դրամ/կՎտժ սակագնով, իսկ չգազաֆիկացված բնակավայրերի բնակիչները՝ 15 դրամ/կՎտժ սակագնով: