Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է անում ԱՄՆ-ին լրջորեն վերաբերվել Ռուսաստանի մտահոգություններին

Ռուսաստանի անվտանգության օրինական մտահոգություններին պետք է լուրջ վերաբերվեն, հինգշաբթի ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցում։

«Այսօր՝ 21-րդ դարում, բոլոր կողմերը պետք է ամբողջությամբ հրաժարվեն «սառը պատերազմի» մտածելակերպից և բանակցությունների միջոցով ստեղծեն հավասարակշռված, արդյունավետ և կայուն եվրոպական անվտանգության մեխանիզմ, և Ռուսաստանի օրինական անվտանգության մտահոգություններին պետք է լրջորեն վերաբերվել և լուծել»,- ասել է Վան Ին:

Վան Ին ասել է, որ Չինաստանը բոլոր կողմերին կոչ է անում հանգստություն պահպանել և զերծ մնալ գործողություններից, որոնք հանգեցնում են լարվածության աճի և սրում ճգնաժամը։ Չինաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ «մի երկրի անվտանգությանը չի կարելի հասնել մեկ այլ երկրի անվտանգության հաշվին», իսկ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող ապահովվել ռազմական բլոկների ամրապնդմամբ ու ընդլայնմամբ։