Զելենսկին և Բայդենը հեռախոսազրույց կանցկացնեն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 27-ին  հեռախոսազրույց կանցկացնի իր ամերիկացի գործընկերոջ՝ Ջո Բայդենի հետ:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ- Նովստի»-ն։

«Այո, զրույցը կկայանա»,- գործակալությունը մեջբերում է զրուցակցի պատասխանը հարցին, թե արդյոք պետությունների ղեկավարների զրույցը տեղի կունենա հունվարի 27-ին։