ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հարցաքննվել է

Հ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում  Օնիկ Գասպարյանի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը  տեղեկությունը չհերքեց, բայց նաեւ զերծ մնաց պաշտոնապես հաստատելուց։

Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ հետ զրույցում նշեցին, որ չեն մեկնաբանում։