Ինչո՞ւ վարչապետի լիազորությունները կատարողի ներս մտնելիս նախարարները ոտքի չկանգնեցին․ Քերոբյանը պատասխանեց

Ինչու այսօր կառավարության նիստի սկզբում, երբ փոխվարչապետ, վարչապետի պարտականությունները կատարող Մհեր Գրիգորյանը ներս մտավ կառավարության անդամները ոտքի չկանգնեցին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի ներս մտնելիս ոտքի էին կանգնում՝ դա ներկայացնելով որպես վարչապետի ինստիտուտի նկատմամբ հարգանքի նշան: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, կառավարությունում ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարցրեցին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին:

«Այդ հարցը կարևոր հարց չեմ համարում պատասխանելու համար»,-ասաց նախարարը: Նա նաև հավելեց, որ այսօր կառավարությունում 40-ից ավելի հարց է քննարկվել, որոնց շարքում շատ կարևոր հարցեր են եղել, և զարմանալի է, որ լրագրողները «տարօրինակ և հասարակության համար որևէ նշանակություն չունեցող հայփեր են ուզում բռնել»: