Էրդողանը հանդիպել է Ստամբուլի ազդեցիկ հայերի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայկական հիմնադրամների նախագահ Պետրոս Շիրինօղլուի և փոխնախագահ Հերման Պալյանի հետ։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը երկու ազդեցիկ հայերին ընդունել է  Չանքայայի իր նստավայր–պալատում։

Հանդիպման մանրամասների մասին ոչինչ հայտնի չէ, բացի այն, որ հանդիպումը տևել է 45 րոպե։