Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողը գնդակահարել է իր ծառայակիցներին

Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողը Դնեպրի հարավում Կալաշնիկով ինքնաձիգից կրակել է զինծառայողների պահակախմբի վրա, ինչի արդյունքում հինգ մարդ մահացել է, ևս հինգը վիրավորվել․ զինծառայողը դիմել է փախուստի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, պարզվում են հանցագործություն կատարած անձի արարքի դրդապատճառները, նախաքննությունը շարունակվում է»,- ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ուկրաինացի զինծառայողին բերման են ենթարկել, ինչը հաստատել է Ուկրաինայի ՆԳ նախարարության ղեկավարը։