Թուրքական ռազմական հրամանատարությունը վերապատրաստում է ադրբեջանցի զինծառայողներին

Հունվարի 17-30-ը թուրքական ռազմական հրամանատարությունը Ադրբեջանի Գորանբոյի շրջանում վերապատրաստում է անցկացնում ադրբեջանցի զինծառայողների համար։

Այս մասին Twitter-ում հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Զարմանալի է, որ չնայած Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի միջև առկա լարվածությանը, ոչ մի ռուսական լրատվամիջոց կամ պաշտոնյա չի նշում ոչ միայն ՆԱՏՕ-ի երկրի՝ Թուրքիայի զինված ուժերի Ադրբեջանում ռազմական խմբավորման առկայության մասին, այլև նրա «գործընկեր» բանակի մարզման մասին։