Ադրբեջանում մեզ համարում են «նողկալի» կամ «ատելի»․ Ոսկանյան

Ադրբեջանական ժամանակավոր բռնազվթման մեջ գտնվող Շուշի այցելած ինչ-որ ադրբեջանուհի տեսախցիկի առջև մեզ՝ հայերիս, կոչում է «նողկալի» կամ «ատելի» (ադրբ․՝ mənfur) բառով։

Սա մեկն է այն հստակ ցուցիչներից, թե ինչպես է Բաքվի բռնապետը հայատյացության ախտով վարակել իր գրեթե ողջ հասարակությանը։ Սակայն սա հարցի դեռ մի կողմն է։ Պարզ է, որ «այց Շուշի» բեմականացման ընթացքում հարցազրույց տվող կինը հատուկ պատրաստված է նույն բռնապետի քարոզչամեքենայի կողմից մեզ ևս մեկ անգամ հիշեցնելու, թե ինչպես են մեզ վերաբերում նրա հպատակները։

Մեզ «նողկալի» կամ «ատելի» կոչողը միանշանակորեն թշնամի է, ինչի մասին պետք է հիշեն նաև իբր «խաղաղության դարաշրջանի» կեղծ և կործանարար մտայնությանը միամտորեն հավատացող մեր քաղաքացիները, որովհետև նաև կոնկրետ այդ կինը նողկում է ոչ միայն ինձնից և ինձ նման մտածողներից, այլ նաև ձեզնից։

 

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից