ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զորքերը Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չորեքշաբթի արտակարգ ասուլիս կհրավիրի Ռուսաստանի կողմից անվտանգության երաշխիքների վերաբերյալ գրավոր պատասխանի ֆոնին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զորքերը Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից, ասել է Ստոլտենբերգը։

Նշենք, որ  ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը գրավոր պատասխան է տվել ՌԴ ԱԳՆ-ին անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկներին։ ԱԳՆ-ն ստացել է երկու փաստաթուղթ՝ մեկը պարունակում է ԱՄՆ պատասխանը, մյուսը՝ ՆԱՏՕ-ի պատասխանը։