Փարիզում ցրտահարվելուց մահացել է հայտնի լուսանկարիչ Ռենե Ռոբերը. նա 9 ժամ փողոցում ընկած է մնացել

Փարիզում ողբերգական մահով կյանքից հեռացել է ֆրանսիացի հայտնի լուսանկարիչ Ռենե Ռոբերը։ Նա 84 տարեկան էր։ Այս մասին հայտնում է La Libre-ն։

Նշվում է, որ Ռոբերը քաղաքի կենտրոնում ընկել է փողոցի մեջտեղում և մոտ ինը ժամ մնացել մայթին։ Քանի որ նրան ոչ ոք չի օգնել, տղամարդը ցրտահարվել է ու մահացել։

Հայտնի է, որ ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 18-ին։ Ռոբերտը ժամը 21:30-ին դուրս է եկել զբոսնելու, սակայն անհայտ պատճառով վայր է ընկել ու չի կարողացել վեր կենալ։ Հաջորդ օրը՝ ժամը 06:00-ի սահմաններում, փրկարար ծառայության աշխատակցին է դիմել մի անօթևան, սակայն արդեն ուշ էր։