Ավստրիան չպատվաստվածների համար չեղարկում է լոքդաունը

Ավստրիան հունվարի 31-ից կհանի կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների համար կիրառվող արգելափակումը, չորեքշաբթի հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։ Որոշումն ընդունվել է հիվանդանոցներում, առաջին հերթին վերակենդանացման բաժանմունքներում իրավիճակի կայունացման հետ կապված, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Չպատվաստվածների համար արգելափակումն ավարտվում է հաջորդ երկուշաբթի», – ասել կանցլերը։

Միևնույն ժամանակ, սննդի կետեր, խանութներ, մշակույթի և արվեստի ոլորտի միջոցառումներ այցելելու համար պատվաստված լինելու որոշումը պահպանվում է, այսինքն՝ չպատվաստվածների մուտքը դեռ այդ վայրեր փակ է։ Մնում է նաև FFP2 տիպի դիմակ կրելու պարտավորությունը։