Նաիրի Սարգսյանն այլևս Փաշինյանի օգնականը չէ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նաիրի Սարգսյանն ազատվել է օգնականի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Նաիրի Սարգսյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- նշված է Փաշինյանի որոշման մեջ։

Նշենք, որ Նաիրի Սարգսյանի եղբայրը՝ Հայկ Սարգսյանը, որը հայտնի է «Շիշ բռնող» մականունով, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։