Իրանա-ադրբեջանական հարաբերություններում սպասվում են կարևոր իրադարձություններ. Իրանի ԱԳՆ

Իրանա-ադրբեջանական հարաբերություններում սպասվում են կարևոր իրադարձություններ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլահիանը: Վկայակոչելով  Armenia.Az-ին՝ գրում է parstoday.com-ը:

Նա նշել է, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են շատ լավ մակարդակի վրա։

Արտգործնախարարը մեկնաբանել է նաև՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմիի այցն Ադրբեջան, ինչպես նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի սպասվող այցը Իրան։

«Երկու երկրների տարբեր պաշտոնյաների փոխադարձ այցերը ցույց են տալիս, որ մեր հարաբերությունները գտնվում են ճիշտ և լավ ուղղության վրա»,- ընդգծել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը հիշեցրել է նաև, որ Բաքու կատարած այցի ժամանակ նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նախարարը նշել է, որ դրանից հետո կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել երկու երկրների հարաբերություններում։