Կթքեմ վրեդ, էշից էլ չես տարբերվում, անասուն. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռուբիկ Հակոբյանին (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովում վեճ ծագեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Ռուբիկ Հակոբյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի միջև։

«Այն գործողությունները, որ Էրդողանն ու Ալիևն իրականացրել են Փաշինյանի նկատմամբ, ինքն էլ ուզում է ընդդիմության նկատմամբ իրականացնի, և ես էլ ուզում եմ ասել՝ ղալլաթ կանես սրիկա, ես թույլ չեմ տա»,- անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանը «շինելու» մասին հայտարարությանը պատասխանելու համար ոստիկանությանը տված իր պատասխանին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցությունից ՀՌՀ անդամի թեկնածու առաջադրված Ռուբիկ Հակոբյանը:

Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ ՔՊ–ից Նարեկ Բաբայանն իրեն վիրավորել է և ասել է, որ ընդդիմադիր դաշտում Ռուբիկ Հակոբյանը եղել է ռումբ։ «Ոչ միայն ընդդիմադիր դաշտում, քաղաքականության մեջ ռումբեր են բոլոր նրանք, ովքեր քաղաքականության  հետ կապ չունեն և կարողանում են խցկվել Ազգային ժողով՝ որպես կնոջ օժիտ»,– ասաց նա։

Սիսակ Գաբիրելյանը միջամտեց և կոչ արեց դադարեցնել ելույթը, և հորդորեց անջատել իր խոսափողը և ցանկացավ քվեարկություն կազմակերպել, իսկ Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ հանում է իր թեկնածությունը։

«Սպասի, դու էդ տոնով մի խոսի ինձ հետ»,–ասաց Ռուբիկ Հակոբյանը, իսկ Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց․ «Ձեր ձայնն անջատեք»։

«Էն խուլիգանությունը, որ անում էր Ազգային ժողովում՝ մատը պտտացնել, չգիտեմ որտեղ փոխելով, չի պատկերացնում, որ ղալաթ կանի․․․ ձենդ կտրիր, վեր ընկիր տեղդ, այդ կանոնագիրը ես եմ գրել ու գիտեմ, որ իրավունք չունեք ինձ ընդհատեք։ Իմ կյանքի նպատակը ձեր նման անտակտ խուլիգաններին դաստիարակելն է»,–շարունակեց Ռուբիկ Հակոբյանը։

«Քո ծնողն ա անտակտ խուլիգանը, որ քեզ այդքան մեծացրել, չի սովորացրել․․․»,–պատասխանեց Սիսակ Գաբրիելյանը․․․

Մանրամասները՝ տեսանյութում