Չեմ փորձի այս գործարքին որակավորումներ տալ, բայց կփորձեմ ներկայացնել ժամանակակից պատերազմների մարտահրավերները․ Ռազմական փորձագետ

Առաջին հայացքից բազմաֆունկցիոնալ ուղղաթիռների ձեռքբերումը ոգևորիչ է։

Չեմ փորձի այս գործարքին որակավորումներ տալ, բայց կփորձեմ ներկայացնել ժամանակակից պատերազմների մարտահրավերները։

44-օրյա պատերազմով սկիզբ դրվեց նոր որակական պատերազմի, աշխարհն այլևս այդ մեթոդաբանությամբ է առաջնորդվելու հետագա բոլոր ռազմական գործողություններում։

Օդային պատերազմի դարաշրջան ենք մտել նոր մարտահրավերներով։ Այն երկրները, որոնք ամեն դեպքում դեռևս պատրաստ չեն օդային պատերազմին, պետք է առնվազն պատրաստ լինեն ստրոգետնյա տիրույթում։ Չեմ ցանկանում շատ փակագծեր բացելով խոսել, դրա մասին կարելի է խոսել շատ ավելի փակ միջավայրում։ Օդային, կամ վերգետնյա պատերազմների դեպքում կամ պետք է ունենաս հակադարձող բալանսավորված սպառազինություն, կամ պետք է կարողանաս ստեղծել ցանց , որով կկարողանաս ինչպես խափել, այնպես էլ ծուղակը գցես հակառակորդին և ոչնչացնես նրան։

Մեծ հաշվով այսօր թռչող տանկերը, կամ բազմաֆունկցիոնալ ուղղաթիռները կատարում են բացառապես մեկ գործառույթ՝ անձնակազմի արագ տեղափոխում, այն էլ շատ մեծ ռիսկերով։

Ճիշտ սպառազինությունը կարևոր գրավական է հետագա պատերազմի ցանկալի ելքի համար, ճիշտ սպառազինությունը օգնում է հրամկազմին ավելի ճկուն, ոչ ռիսկային հրամաններով իրավիճակը վերցնել իրենց վերահսկողության տակ։ Իսկ երբ չկա ճիշտ սպառազինություն, ապա դառնում է 50-50 գործողության արդյունքը։ Այսինքն հիմվում ենք բացառապես հակառակորդի մարդկային գործոնի վրա՝ սխալվելու, կամ շփոթվելու։ Մի խոսքով, այսօրվա ուղղաթիռները անշուշտ լավն են, բայց այսօրվա մարտահրավերները բոլորովին այլ են։

Որպես հավելում ասեմ, որ Ադրբեջանի բայրաքաթարները կառավարվում էին մի կետից և ռազմական գործողությունների դաշտից շատ հեռու։ Մենք որքան էլ խոցեինք բայրաքթարներին, միևնույն է, իրենց աչքերը չէինք խոցում, պարզապես անընդհատ կտրում էինք երկարացրած թևերը, որոնք հաջորդ պահին կրկին աճում ու երկարում էին։ Ասելս այն է, որ այսօրվա մարտահրավերն այլ են, ցանցերի ստեղծման կարիք կա, որոնք կարող են հասնել կառավարման կենտրոններ և ոչնչացնել պատերազմի ուղեղներին։

 

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։