Թեհրանում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Թեհրանում հանդիպում է կայացել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մուհամմեդրզա Գարայ Աշտիանիի հետ։

Ինչպես գրում է minval.az-ը, իրանցի նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական համագործակցության զարգացումը կարևոր գործոն է։

Հանդիպմանը բարձր է գնահատվել Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարությունների միջև ստեղծված ռազմական համագործակցության զարգացման համատեղ աշխատանքային խմբի գործունեությունը, ինչպես նաև երկկողմ համաձայնագրի հիման վրա իրականացվող աշխատանքները։

Հանդիպման արդյունքում կողմերի միջև ստորագրվել է արձանագրություն։