ՆԱՏՕ-ն պատրաստ չէ հետ կանգնել դաշինքի հիմնարար սկզբունքներից. գլխավոր քարտուղար

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ դաշինքի հիմնարար սկզբունքների շուրջ Ռուսաստանի հետ փոխզիջումների գնալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով ТВ հեռուստակենտրոնին։

«ՆԱՏՕ-ն պատրաստ չէ դաշինքի հիմնական սկզբունքների մասին փոխզիջումների գնալ Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է նա։