Շտապ ստորագրություն դնող անձ է հարկավոր․ Քաղաքագետ

Արմեն Սարգսյանին շատ մեղքերի մեջ են մեղադրել, բայց չեմ հիշում դեպք, երբ մաղադրեն, թե հիմար է, կամ անգրագետ։

Արդյոք այլ երկրի քաղաքացիություն է ունեցել 2018-ին, թե ոչ, չգիտեմ։ Եթե անգամ ունեցել է ու եթե անգամ դրա համար է հրաժարական տվել, անկասկած այնքան խելք ու տրամաբանություն ունի, որ իր հայտարարության տեքստը հիմնավոր կազմի ու վերջնարդյունքում քննարկեն ոչ թե իր քաղաքացիության հարցն, այլ հրաժարականի քաղաքական պատճառները, երբ հնարավոր դեպքերը զարգանան։

Եւ ահա, երկու օր անց, Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանից դրական ազդակներ են գալիս, իսկ Չավուշօղլին ասում է, որ եկել է պահը, որ արդեն կոնկրետ հարցերի շուրջ պայմանավորվեն։

Պարզ է, որ երկու դեպքում էլ զիջող կողմը Հայաստանն է լինելու։ Մի խոսքով, շտապ ստորագրություն դնող անձ է հարկավոր։

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից