Քրեական հեղինակություն Դիկի Արմանը կասկածվում է Ղազախստանում անկարգություններ կազմակերպելու մեջ

Քրեական աշխարհում Դիկի Արման անունով հայտնի հեղինակություն Արման Ջումագելդիևը կասկածվում է Ղազախստանում անկարգություններ կազմակերպելու մեջ։ Այս մասին հայտնում է  Sputnik  Ղազախստանը՝ հղում անելով վերջինիս պաշտպանին։

Փաստաբանը սոցկայքի իր էջում հայտնում է, որ Արմանի նկատմամբ մի քանի քրեական գործ են հարուցել, ու իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ վերջինիս ցանկանում են մեղադրել ամեն ինչի մեջ։

Հիշեցնենք, որ  Ջումագելդիևն այս պահին կալանավորված է։