Հայաստանի ԶՈՒ-ն ժամանակակից զինատեսակներով համալրելու ծրագրեր կան. Նիկոլայ Բորդյուժա

Հայաստանին օգնություն տրամադրելու ամբողջական ծրագրեր գոյություն ունեն՝ ՀԱՊԿ շրջանակում երկրի բանակը ժամանակակից սպառազինմամբ և ռազմական տեխնիկայով համալրելու միջոցով: Այս մասին «Սպուտնիկ Արմենիայի» https://ru.armeniasputnik.am/20220125/est-tselye-programmy-osnascheniya-vs-armenii-sovremennym-oruzhiem–bordyuzha-37940410.html  տաղավարում անցկացված Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ հայտնել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Նա հիշեցրել է, որ ռազմական տեխնիկայի շատ տեսակներ, որոնք առկա են հայկական բանակի զինանոցում, Ռուսաստանի կողմից տրամադրվել են որպես անհատույց օգնություն կամ գնվել են արտոնյալ ներռուսաստանյան գներով, այդ թվում՝ ռուսական վարկային միջոցներով:

Ինչպես գիտեք, դեռևս 2021 թվականի սեպտեմբերին ՀԱՊԿ պետությունների ղեկավարները հաստատել են արագ արձագանքման հավաքական ուժերին ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով զինելու ծրագիրը։

Բորդյուժայի կարծիքով՝ այդ ծրագիրը նախատեսում է, որ կազմակերպության պետությունները սինխրոն ապահովեն իրենց Զինված ուժերը և այլ ուժային կառույցները նմանօրինակ սպառազինմամբ, մեկ մակարդակ ունեցող համակարգերով:

ՀԱՊԿ-ի շրջանակներում պայմանավորվածություն կա ժամանակակից սպառազինության և տեխնիկայի մատակարարման արտոնյալ գների վերաբերյալ։