2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. Նեռը շտապում իշխանության գալ. 12

Ժամանակին արված զգուշացում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին, «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչվածին, ԶՈւ գլխավոր շտաբին

 

Սկիզբը` այստեղ 

Հայաստանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած զարգացման, մենք բոլորս կանգնած ենք մեծագույն փորձության առջև: Չենք ուզում ահաբեկել որևէ մեկին, առավել ևս` խուճապ առաջացնել, բայց պատերազմը շատ մոտ է, գրեթե անխուսափելի, չափազանց մեծ է դրա հավանականությունը:

Ի՞նչ պատերազմ` կարող է տարակուսել բանից անտեղյակ ընթերցողը: Ռուս- ուկրաինական: Է, հետո՞, մե՞զ ինչ` կարող են ասել բոլոր ռուսատյացները, արևմտապաշտները, քաղաքականությունից, աշխարհաքաղաքականությունից բան չհասկացողները, խելապակասները…

Հասկանալու համար թե մեզ ինչ, պարզապես պետք է հասկանալ կամ հիշել, թե ինչ դեր է ունեցել և ունի Ռուսաստանի Դաշնությունը` թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի արտաքին անվտանգության համար: Ինչպես կարող է ռուս-ուկրաինական պատերազմը մեզ համար նշանակություն չունենալ, երբ խոսքը եղբայրական ժողովրդի ու Հայաստանի ռազմավարական դաշնակից պետության մասին է: Եթե ռուս ժողովրդի տանը հրդեհ ընկնի, Ռուսաստանին փորձանք պատուհասի, հայերիս և Հայաստանի համար միևնո՞ւյնն է… Իհարկե՛ ոչ:

Եվս մեկ հիշեցում` Հայաստանը և Ռուսաստանը ռազմական պայմանագրեր, պաշտպանության ոլորտում փոխադարձ պարտավորություններ ունեն, բացի այդ, համապատասխան պարտավորություններով երկուսն էլ գտնվում են ՀԱՊԿ կազմում: Պարզապես ռազմական համապատասխան օգնությունը տրամադրվում է միայն պայմանագրի համապատասխան կետով դիմելու, օրինակ, ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ կետով (ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո Հայաստանը ՀԱՊԿ-ին հիշյալ պայմանագրի 4-րդ կետով չի դիմել): Այս ամենը նույնպես պետք է նկատի ունենալ, թեև գրեթե բացառված է, որ Ռուսաստանն օգնության համար դիմի Հայաստանին, շատ ավելի հավանական է, որ այդ պատերազմի սկզբում կամ ընթացքում Հայաստանն ինքը կարիք ունենա դիմելու Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի ռազմական օգնությունը: Ինչո՞ւ…

Եթե որևէ մեկը կարծում է, թե ռուս- ուկրաինական պատերազմի բռնկման դեպքում թուրք- ադրբեջանական տանդեմը ձեռքերը ծալած նստելու է, չարաչար սխալվում է: Կասկածից դուրս է, որ Ադրբեջանը և Թուրքիան փորձելու են օգտվել առիթից` վերոնշյալ պատերազմում Ռուսաստանի խրված լինելուց, որը Ռուսաստանի համար իր մասշտաբներով ու բարդությամբ ահամեմատելի է լինելու 2008թ. ռուս-վրացական պատերազմի հետ, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Ուկրաինան, նրա զինված ուժերն արդեն բոլորովին այն չեն, ինչ Դոնբասում 2014թ. զինված հակամարտության ժամանակ:

Անցած տարիների ընթացքում Ուկրաինան հսկայական ռազմական օգնություն (զենքեր, զինամթերք, ռազմական տեխնիկա, զինծառայողների վերապատրաստում, հետախուզական տեղեկություններ…) է ստացել ու ստանում ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ի անդամ նրա դաշնակիցներից, մասնավորապես, Մեծ Բրիտանիայից և Թուրքիայից: Ավելին. ռուս- ուկրաինական պատերազմի սանձազերծման դեպքում Ռուսաստանը ստիպված է լինելու պատերազմել ոչ միայն Ուկրաինայի, այլև Ուկրաինայի, ուկրաինացիների միջոցով իր դեմ կռվող ԱՄՆ-ի, նրա դաշնակից պետությունների և ՆԱՏՕ-ի դեմ: Սա պետք է նկատի ունենալ` պատկերացնելու համար սպասվող պատերազմի ողջ լրջությունը:

Հիմա պարզաբանենք, թե ինչ է նշանակում վերոնշյալ զգուշացումը, որ ռուս- ուկրաինական պատերազմի դեպքում Ադրբեջանը և Թուրքիան փորձելու են օգտվել առիթից: Թուրք- ադրբեջանական տանդեմն առնվազն փորձելու է տարածքային նոր ձեռբերումներ ունենալ Հայաստանի հաշվին, գրավել Արցախի Հանրապետության մնացած մոտ 25 տոկոսը, բացել «Զանգեզուրի միջանցք» կոչվածը, իսկ առավելագույնը փորձելու է գրավել ողջ Սյունիքը կամ Հայաստանը:

Քանի որ Արցախի, Սյունիքի կամ Հայաստանի գրավման փորձն անհնար կլինի առանց ռուսական խաղաղապահների և Հայաստանում գտնվող 102-րդ ռազմաբազայի զինծառայողների հետ բախման մեջ մտնելու (առանց դրա, հնարավոր են լինելու միայն Հայաստանի հաշվին տարածքային նոր ձեռքբերումները, եթե, իհարկե, Հայաստանի ԶՈւ-ն համապատասխան պաշտպանություն չցուցաբերի կամ Նիկոլը, նրա իշխանությունը, հարկ եղած դեպքում, չդիմեն ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին կամ դիմեն պայմանագրերի ոչ համապատասխան կետերով), ուրեմն պետք է սպասել ոչ թե պատերազմի մի կողմից սոսկ Ադրբեջանի, իսկ մյուս կողմից Արցախի, Հայաստանի և Ռուսաստանի միջև:

Պարզ է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում պետք է սպասել ու պատրաստ լինել մեր ու մեր դաշնակցի դեմ թուրք- ադրբեջանական տանդեմի պատերազմի, քանի որ Ադրբեջանը ոչ համարձակություն, ոչ էլ ռազմական բավարար ներուժ չունի Ռուսաստանի դեմ պատերազմելու համար, եթե վեջինս հարկադրված նույնիսկ պատերազմելիս լինի ուղղակիորեն Ուկրաինայի և անուղղակիորեն նրա ետևում կանգնած ԱՄՆ-ի, Արևմուտքի, ՆԱՏՕ-ի դեմ:

Ավելին. ինչպես գրել ենք դեռ ամիսներ առաջ, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Արևմուտքի ռազմավարները, նրանց ետևում կանգնած աշխարհի գլոբալիստական կամ ջհուդամասոնական ուժերը նախատեսել են Ռուսաստանին ներքաշել ոչ միայն Ուկրաինայի, այլև, միաժամանակ, թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ ուղղակի պատերազմի մեջ, այսինքն` Ռուսաստանի համար առնվազն երկու ճակատ բացել (բացառված չէ նաև երրորդ ճակատը ԿենտրոնակաՆ Ասիայի կողմից ահաբեկչական կազմակերպությունների և իսլամ արմատականների միջոցով), որպեսզի Ռուսաստանի համար պատերազմելը, թեկուզ բոլորի դեմ հաղթանակի դեպքում, աղետալի հետևանքներ ունենա ՌԴ բյուջեի, սոցիալ- տնտեսական վիճակի համար, բացի այդ, հանգեցնի բազմահազար զոհերի:

Այս ամենի վերջնական նպատակը Ռուսաստանում երկրի դեմ հիբրիդային պատերազմի (ներառյալ` տեղեկատվական, քարոզչական, հոգեբանական պատերազմի, կիբերպատերազմի, ֆինանսատնտեսական խստագույն պատժամիջոցների…) պայմաններում կամ դրանից հետո ներքին մեծ դժգոհություն և ապստամբություն առաջացնելն է, իր մասշտաբներով աննախադեպ «գունավոր հեղափոխության» իրականացումը, Պուտինի ու նրա իշխանության տապալումը, երկիրը ներսից քանդելը կամ կործանելը Ռուսաստանում գտնվող Արևմուտքի 5-րդ շարասյան, ՌԴ-ում գտնվող ահաբեկչական «քնած բջիջների», ինչպես նաև մուսուլմանական համայնքի թեկուզ մի մասի ակտիվ դերակատարմամբ: Փորձության է ենթարկվելու ՌՈւՍԱԿԱՆ ՈԳԻՆ, ու տա Աստված, որ այն հաղթի, այն հաղթելո՛ւ է:

Ի՞նչ է` ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը հենց այնպես հրաժարական տվեց, և ինչո՞ւ հրաժարական տվեց հիմա, ոչ ավելի վաղ կամ հետո… Ի՞նչ զարգացումներ են սպասվում, որոնց դեպքում նա, որպես նախագահի պաշտոնը զբաղեցնող, չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել…

Գաղտնիք չեն Արմեն Սարգսյանի մտերիմ կապերը, սերտ հարաբերություններն արքայազն Չարլզի հետ, և միանգամայն ենթադրելի է, որ նա շատերին անմատչելի, գաղտնի տեղեկություններ է ստանում Միացյալ Թագավորության ղեկավարությունից: Ռուսաստանի, կարծում ենք, նաև Հայաստանի դեմ ծրագրված վերոնշյալ պատերազմների, դավադրության ետևում ԱՄՆ-ից բացի, կանգնած է նաև Մեծ Բրիտանիան: Արմեն Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, տեղյակ է ոչ միայն Արևմուտքի կողմից ռուս- ուկրաինական պատերազմի ծրագրմանը, պատերազմ, որը գնալով շատերի կողմից անխուսափելի է համարվում, այլև մեր ու Ռուսաստանի դեմ թուրք- ադրբեջանական տանդեմի պատերազմի ծրագրմանը և Թուրքիայի և Ադրբեջանի կողմից այդ պատերազմի նախապատրաստմանը:

Այո՛, Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնողի հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել: Պետք է լուրջ վերաբերվել նաև Սարգսյանի` իր հրաժարականը բացատրող հայտարարությանը ու, մասնավորապես, հայտարարության այլ նախադասություններով, մտքերով սքողված հիմնական հատվածներին.

  1. «Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա»:
  2. «Իրականություն, որտեղ աշխարհը գտնվում է մշտական տուրբուլենտության գոտում, սակայն Նախագահը սահմանադրական գործիք չունի՝ օգնելու իր երկրին»:
  3. «Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված, կշռադատված և բովանդակալից գործողություններ: Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում:

Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք»:

Կարծում ենք, պարզ է արդեն, թե նա իր մտքում ինչ պատերազմ նկատի ունի, ինչու է ակնարկում, որ մեր երկիրն ունենալու է օգնության կարիք աշխարհի` «մշտական տուրբուլենտության գոտում» գտնվելու ներկայիս պայմաններում, սակայն ինքն այդ օգնության հնարավորությունը չունի, պարզ է նաև, թե ինչ տուրբուլենտության մասին է խոսքը, և ի՞նչ իրադարձություն կամ իրադարձություններ են սպասվում, որոնք իր մտքում նկատի ունի նա:

Ի վեջո, բոլորիս պետք է հասկանալի լինի նրա հայտարարությունը, որ «կհայտնվենք պատմության լուսանցքում», եթե…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան