Հայ դատը երբեք ՀՀ-ի քաղաքականություն չի եղել. Փաշինյան
Հայաստանը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել: Առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ենթատեքստում հնարավո՞ր է, որ Հայաստանն ընդհանրապես հրաժարվի Հայ դատից և ընդհանրապես սառեցնի համահայկական օրակարգի թեմաները՝ ընդառաջելով թուրքական նախապայմաններին։
«Ավելին, օրինակ՝ 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային հավակնություններ չունի։ Այս հայտարարությանը հղում է արել նաև Սերժ Սարգսյանը։ Հայ դատը երբեք ՀՀ-ի քաղաքականություն չի եղել և ՀՀ-ն երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել», – ասել է Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչմանը, Փաշինյանն ասաց, թե իրենց դիրքորոշումն արտահայտել են կառավարության ծրագրում։