Դիմակավորված անձինք Սայաթ Շիրինյանին իր տան բակից բերման են ենթարկել. փաստաբան

«Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին իր տան բակից բերման են ենթարկել եւ տարել անհայտ ուղղությամբ։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Շիրինյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։

Նա նշեց՝ տեղյակ չէ, թե որ իրավապահ մարմինն է բերման ենթարկել Շիրինյանին։