Ազգային ժողովը ստացել է Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը
ՀՀ Ազգային ժողովն արդեն ստացել է Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը ՀՀ նախագահի պաշտոնից: Տեղեկությունը լրատվամիջոցներին է հայտնել ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
«Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից»,- նշված է ՀՀ Սահմանադրության 142-րդ հոդվածում: