Ի՞նչ «արմատական քաղաքական փոփոխությունների» մասին է ակնարկում, որի վրա «նախագահը ազդելու հնարավորություն չունի»․ Քաղաքագետ

Հայաստանում այդպես էլ լուրջ ու համակարգված քննարկում չի ստացվում։ Արմեն Սարգսյանի հրաժարականի պահով ինձ ոչ թե Իրանի գնահատականները կհետաքրքրեին, այլ որոշ հարցեր.

– ինչու հիմա տվեց հրաժարական,

– ինչ զարգացումներ են սպասվում, որի հետ համաձայն չի ու որպես նախագահ չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել,

– ինչ հնարավոր փաստաթուղթ է պատրաստվում, որի տակ չի ցանկանում ստորագրություն դնել,

– խոսելով համազգային ճգնաժամի մասին, նկատի ունի այն, ինչը տեղի է ունեցել, թե ինչ-որ նոր իրադարձություն է սպասվում,

– խոսելով իր ընտանիքի թիրախավորման մասին, ինչ նկատի ունի՝ մամուլի նյութերը, թե իշխող ուժն է ներոին կարգով թիրախավորել,

– գուցե իշխող ուժի մի որեւէ սցենար փորձում իր հրաժարականով խաթարել,

– ինչ «արմատական քաղաքական փոփոխությունների» մասին է ակնարկում, որի վրա «նախագահը ազդելու հնարավորություն չունի»,

– եվ վերջապես, ինչու այլեւ սխալվելու հնարավորություն ազգը չունի, ինչ իրադարձություն է սպասվում, ինչը նա սխալ է համարում։

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից