Իրանը վերադարձրել է ՄԱԿ-ում ձայնի իրավունքը՝ փակելով պարտքը

Իրանը վերականգնել է ձայնի իրավունքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Կորեայում սառեցված իրանական ակտիվներից վճարելով կազմակերպության դիմաց իր պարտքը։ Տեղեկություննը հայտնել Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին: ՌԻԱ Նովոստին մեջբերում է նրա խոսքը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես ՄԱԿ-ի ակտիվ անդամ, մշտապես հավատարիմ է եղել իր անդամավճարների ժամանակին վճարմանը և այժմ գործնականում ապացուցել է դա: Ցավոք, արդեն երկրորդ տարին անընդմեջ բախվում ենք վճարման խնդրի՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից միակողմանի խիստ պատժամիջոցների պատճառով», – ասել է մշտական ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ձայնի իրավունքը կվերականգնվի երկուշաբթի օրվանից։

Հարավային Կորեայի ԱԳՆ-ն իր հերթին հաստատել է, որ 18 մլն դոլարի չափով Իրանի անդամավճարի վճարումը իրականացվել է Կորեայում իրանական սառեցված հաշիվներից: Նշվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքը կվերականգնվի ֆինանսական գործողության ավարտից հետո:

2021 թվականի սկզբին Իրանը բախվել է նույն խնդրին՝ ժամանակավորապես զրկվելով ձայնի իրավունքից։ Այդ ժամանակ երկրի իշխանությունը հայտարարել էր, որ միշտ մուծել է անդամավճարները, չնայած ԱՄՆ պատժամիջոցներին՝ դրա համար օգտագործելով հասանելի ֆինանսական ուղիները։ Սակայն 2021 թվականին ԱՄՆ-ն արգելափակել է այդ ալիքները, ինչի կապակցությամբ Թեհրանը բանակցություններ է սկսել ՄԱԿ-ի հետ այդ հարցի լուծման շուրջ: Թեհրանի առաջարկներից մեկն էր վճարել պարտքը Հարավային Կորեայում արգելափակված իրանական ակտիվների հաշվին։