Որքան է կազմում Թուրքիայի նախագահի վստահության մակարդակը՝ ըստ MetroPOLL-ի հարցման

Թուրքիայի ամենահեղինակավոր սոցիոլոգիական ընկերություններից MetroPOLL-ը հրապարակել է Թուրքիայում հասարակական կարծիքի՝ հունվար ամսվա հարցման տվյալները։ Ըստ հարցման՝ նախագահ Էրդողանին վստահության մակարդակը կազմում է 40,7%, մինչդեռ 54,4%-ը բացասական է գնահատում նախագահի աշխատանքը։ Նախորդ հարցման համեմատ գրանցվել է ավելի քան 2% աճ, ինչը, հավանաբար, պայմանավորված է թուրքական լիրայի արժեքի մասնակի կայունացմամբ։

 

Թուրքագետ Վարուժան Գեղամյան