Թուրքիայում կալանավորել են ուղիղ եթերում Էրդողանին վիրավորած լրագրողին

Թուրք լրագրողուհի Սեդեֆ Կաբաշը ձերբակալվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտությունների համար, որոնք նա հնչեցրել է ուղիղ եթերում, նրա խոսքերը մեծ արձագանք են գտել սոցիալական ցանցերում, շաբաթ օրը հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը:

Լրագրողն ուղիղ եթերում վիրավորական ասացվածք է բերել պալատում անասունների մասին՝ Ռեջեփ Էրդողանի քաղաքականության համատեքստում։ Նրա խոսքերը մեծ արձագանք են գտել սոցիալական ցանցերում։ Մի շարք պաշտոնատար անձինք, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչները հրապարակայնորեն կոշտ են արձագանքել լրագրողի խոսքերին։ Մասնավորապես, իշխող կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը հայտարարել է, որ լրագրողի ասածը ոչ թե ընդդիմադիր դիրքորոշում ներկայացնելն է, այլ «անբարոյականությունն ու հիմարությունը»։ Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) նույնպես հետաքննություն է սկսել նաև հեռուստաալիքի դեմ, որտեղ հանդես է եկել Կաբաշը:

«Դատարանը որոշում է կայացրել կալանավորել Սենեմ Կաբաշին»,- հաղորդել է հեռուստաալիքի թղթակիցը:

Թուրքիայի նախագահին վիրավորելը քրեորեն պատժելի է։