«Նորմանդական քառյակի» քաղաքական խորհրդատուները կհանդիպեն հունվարի 25-ին, Փարիզում
Հունվարի 25-ին Փարիզում կհանդիպեն Նորմանդական քառյակի (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա) պետությունների ղեկավարների քաղաքական խորհրդատուներ։ Այդ մասին շաբաթ օրը՝ հունվարի 22-ին, հայտնել են Ռուսաստանի նախագահի աշխատակազմում։
«Նորմանդական ձևաչափի քաղխորհրդականները հունվարի 25-ին Փարիզում դեմ առ դեմ հանդիպում կանցկացնեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հունվարի 6-ին, մերձմոսկովյան «Արխանգելսկոյե» կալվածքում տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ կողմերը պայմանավորվել են բանակցություններ վարել։
Ռուսաստանը բանակցություններին կներկայացնի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը։