Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց մոլախաղերի գովազդը սահմանափակող օրինագծին

Հայաստանի Ազգային ժողովը հունվարի 21-ի նիստում առաջին ընթերցմամբ հավանություն տվեց մոլախաղերի գովազդը սահմանափակող օրինագծին։

Օրենսդրական նախաձեռնությանը կողմ քվեարկեց 56, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 16 պատգամավոր։

Նախագիծը, մասնավորապես, արգելում է ցանկացած տեսակի մոլախաղերի գովազդը՝ լինի դա կազինո, բուքմեյքերական գրասենյակ, ինչպես նաև դրանց կազմակերպիչներին, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ և համացանցում։ Արգելքը չի տարածվի նրանց պաշտոնական կայքերի վրա։

Գովազդը կթույլատրվի նաև 4 աստղանի և բարձր հյուրանոցներում, ինչպես նաև հսկիչ անցակետերում և հենց այն շենքերում, որտեղ խաղեր են անցկացվում։